Առաջին նախաբժշկական օգնություն
Ականջի վնասվածքներ
Ականջի վնասվածքների դեպքում կարող են վնասվել ականջախեցին և թմբկաթաղանթը։ Գլխին հասցված հարվածից կամ ականջի մեջ որևէ առարկա մտցնելուց թմբկաթաղանթը կարող է պատռվել։ Միջավայրի ճնշման կտրուկ փոփոխությունը (օրինակ՝ ջրի խորքը սուզվելու կամ պայթյունի հետևանքով) նույնպես կարող է նման վնասվածքի հանգեցնել։ Տուժածը կարող է գանգատվել ականջի ցավից, լսողության խանգարումներից։
Ականջախեցու արյունահոսությունը կարելի է դադարեցնել՝ ուղղակի սեղմելով վերքի վրա։ Տուժածի գլխի կամ ողնաշարի լուրջ վնասվածքի հետևանքով լսողական խողովակից կարող են արտահոսել արյուն կամ թափանցիկ հեղուկներ։ Մի՛ փորձեք ուղղակի ճնշումով դադարեցնել նման արյունահոսությունը։ Ծածկեք ականջը ստերիլ անձեռոցիկով։ Մի' խոչընդոտեք արյան և մարմնի այլ հեղուկների արտահոսքը՝ փակելով լսողական անցքը։ Կողքի ապահովության դիրքի բերելիս՝ շրջեք տուժածին վնասված կողմի վրա։
Լսողական խողովակի մեջ կարող է օտար մարմին մտնել։ Եթե դուք տեսնում եք և հեշտությամբ կարող եք բռնել օտար մարմինը, ապա հեռացրեք այն, բայց մի' փորձեք դա անել որևէ սուր առարկայով, օրինակ՝ ատամմաքրիչով կամ ականջմաքրիչով, քանի որ կարող եք ավելի խորը հրել օտար մարմինը կամ վնասել թմբկաթաղանթը։ Երբեմն հնարավոր է լինում հեռացնել օտար մարմինը՝ քաշելով ականջի բլթակից (մեծահասակների մոտ դեպի ետ և վեր, մինչև 1 տարեկան երեխաներինը՝ դեպի վար և ետ) և գլուխը համապատասխան ականջի կողմը թեքած ուժեղ թափահարելով։ Երբեմն ականջի մեջ կարող են փոքր միջատներ մտնել։ Նման դեպքերում տուժածն ականջում անհարմարություն կամ ցավ է զգում, կարող է գլխապտույտ ունենալ և մինչև իսկ կորցնել գիտակցությունը։ Չի կարելի որևէ սուր առարկայով կամ բռնիչով փորձել հեռացնել կենդանի միջատին։ Միջատին սատկեցնելու համար ականջի մեջ պետք է մի քանի կաթիլ մարմնի ջերմաստիճանի (36–37°C) 70% էթիլ սպիրտ կամ վազելինի յուղ կաթեցնել։ Այդ անելուց հետո, եթե միջատը երևում է և դուք կարող եք հեշտությամբ բռնել նրան, ապա հանեք։ Հակառակ դեպքում դիմեք բժշկի։
Տե'ս նաև " ԳԼԽԻ ԵՎ ՈՂՆԱՇԱՐԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ":
Կարդացեք նաև
- Հեռացրե՛ք այրվածք ստացածին ջերմության ազդեցությունից:
- Սառեցրե՛ք այրվածքային մակերեսը. լվացե՛ք պաղ, բայց ոչ սառը ջրով 10-20 րոպեների ընթացքում...
Յուրաքանչյուր մարդ կարող է հանկարծ իրեն վատ զգալ կամ վնասվածք ստանալ՝ անկախ տարիքից, առողջական վիճակից:
Այդ պատճառռով բժշկական առաջին օգնության պայուսակը պետք է ձեռքի տակ լինի...
Ի՞նչ գործոններ կարող են այրվածք առաջացնել և ի՞նչ ախտանիշներով են դրսևորվում:
Այրվածքը ցավ առաջացնող ախտաբանություն է: Այն կարող է առաջանալ արևի ճառագայթներից, տեխնիկական ճառագայթող սարքերից, շատ տաք...
Քթային արյունահոսությունները առաջանում են քթի անոթավորմանը մասնակցող անոթների ամբողջականության խախտման հետևանքով և կլինիկորեն դրսևորում են քթից արյան հոսքով...
Սկսվել է երկար սպասված արձակուրդային հրաշալի ժամանակաշրջանը։ Ձմեռվա երկար երեկոներին շատերս էինք երազում, թե ինչպես պիտի կապենք ճամպրուկները, ընտրում էինք ճամփորդական երթուղիներ...
Ջերմային հարված սովորաբար տեղի է ունենում, երբ մարդը գերտաքանում է։ Դա կարող է պատահել աշխատելիս, մարզվելիս կամ պարզապես շոգ վայրում գտնվելիս։ Ջերմային հարվածը չբուժելու դեպքում կարող են վնասվել ներքին օրգանները...
Միջատների խայթոցը շատ ցավոտ է և ուղեկցվում է կծած տեղում կարմրության և այտուցի առաջացմամբ։ Մեղուների, կրետների, իշամեղուների և բոռերի խայթոցը վտանգավոր է ուժեղ ալերգիկ ռեակցիայի զարգացման պատճառով...
Ոտքի կոտրվածքը առավել հաճախ առաջանում է ընկնելու կամ հարվածի հետևանքով, ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ ստացած վնասվածքների պատճառով։ Մարզիկները նման վնասվածք...
Ձմռանը շատ են զվարճանքները, ինչպիսիք են` սահնակներով կամ չմուշկներով սահելը, ձնագնդի խաղալը, ձնեմարդ պատրաստելը, և, իհարկե, դահուկային սպորտը, ձմեռային ձկնորսությունը։ Սակայն ոչ բոլոր...
Անոթային վնասվածքների պատճառները
Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...
Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...
Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ, հակառակ դեպքում, պատրաստ լինելու...
Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել
Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն